Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կասիլյասը հավասարվեց Չավիին

Կասիլյասը հավասարվեց Չավիին
06.11.2015 | 12:18

Թել Ավիվի «Մակկաբիի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո պորտուգալական «Բենֆիկան» ներկայացնող հանրահայտ դարպասապահ Իկեր Կասիլյասը «Բարսելոնի» նախկին ավագ Չավիի հետ դարձավ Չեմպիոնների լիգայում ամենաշատ հաղթանակ տոնած ֆուտբոլիստը: Նման խաղերի թիվը Կասիլյասի մարզական կենսագրությունում 91-ն է: Նոյեմբերի 24-ին Կիևի «Դինամոյին» հաղթելու դեպքում անվանի դարպասապահը միանձնյա կգլխավորի ցուցակը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ